22 January 2018

12 Մաթեմատիկական հավելված ավագ դպրոցի սովորողների համար

12 Մաթեմատիկական հավելված ավագ դպրոցի սովորողների համար

1. Algebra Touch
Հանրահաշվից որոշ բանե՞ր ես մոռացել։ Algebra Touch-ը կթարմացնի ձեր գիտելիքները՝ հիմնվելով սենսորային տեխնիկայի վրա։

2. 3D Geometry
3D Geometry-ն հավելված է երկրաչափական պատկերներ դիտարկելու և շահարկելու համար։

3. Math Studio
Ներբեռնեք Math Studio-ի անվճար առցանց տարբերակը՝ ապագայի հաշվիչ, հարյուրավոր մաթեմատիկական հատկություններով, որոնք իրենց մեջ ներառում են պարզ մաթեմատիկան, նախնական հանրահաշիվը, հանրահաշիվը, եռանկյունաչափությունը, նախնական թվաբանությունը, թվաբանությունը, գծային մաթեմատիկան և վիճակագրությունը։

4. Math Ref
Math Ref-ը մրցանակ շահած ուսումնական հավելված է։ Կարող եք գտնել 1400-ից ավելի բանաձևեր, պատկերներ և օրինակներ, որոնք կոգնեն ձեզ մաթեմատիկայում, ֆիզիկայում, քիմիայում, և այլն։ Միավորի փոխարկիչը, քառակուսային որոշիչը և այլ նմանատիպ գործիքները թույլ են տալիս արագ կատարել անհրաժեշտ հաշվարկները:

5. Calcbot
Calcbot-ը խելացի հաշվիչ և միավորի փոխարկիչ է, որն իր մեջ ներառում է հաշվարկների հեշտ կարդացվող պատմություն, արտահայտության դիտում, և շատ ավելին:

6. Wolfram Calculus Course Assistant
Հաշվա՞րկ է պետք: Այդ դեպքում ձեզ անհրաժեշտ է Wolfram Calculus Course Assistant-ը: Այս հաշվարկներ անելու համար նախատեսված հավելվածը, որը համաշխարհային առաջատար մաթեմատիկական ծրագրերից է, կօգնի ձեզ տնային աշխատանքների ժամանակ առաջացած խնդիրները լուծելու, թեստեր գրելու և հաշվարկների հասկացությունները սովորելու համար:

7. iCross
ICrosss-ը յուրահատուկ ուսումնական հավելված է, որը կօգնի սովորել երկրաչափությունն ավելի հեշտ և զվարճալի ձևով։

8. Isosceles
Isosceles-ը հիանալի երկրաչափական պատկերներ նկարելու գործիք է և՛ սովորողների, և՛ ուսուցիչների, և՛ պրոֆեսիոնալների համար։

9. Geometry Pad
Geometry Pad-ի հետ դուք կարող եք ստեղծել երկրաչափական պատկերներ, փոփոխել դրանց հատկությունները, և հաշվել չափանիշները: Պատկերները տեղադրված են ուղղանկյունաձև կոորդինատային համակարգով, պտտվող և մեծացվող աշխատասեղանի վրա:

10. Math.
Բեռնեք, կամ փնտրեք ձեր ուսուցչի ամբողջական գրադարանը, որն իր մեջ ներառում է 50-ից ավելի դասընթացներ տարրական, միջին և ավագ դպրոցների մաթեմատիկայի համար, ինչպես նաև քոլեջի մաթեմատիկա, և ստանդարտացված թեստի նախապատրաստական օրինակներ:

11. MathBoard
MathBoard-ը բարձր կարգավորված մաթեմատիկական հավելված է բոլոր տարիքի դպրոցականների համար: Սկսած մանկապարտեզում գումարման և հանման խնդիրներից մինչև տարրական դպրոց, որտեղ բազմապատկում և բաժանում սովորելը կարող է իսկական մարտահրավեր լինել: MathBoard-ը թույլ կտա կարգավորել հավելվածը և համապատասխանեցնել այն երեխայի/ուսանողի ունակություններին:

12. DragonBox Algebra

DragonBox Algebra 5+-ը հիասքանչ է ձեր երեխաների համար՝ սկսելու սովորել մաթեմատիկա և հանրահաշիվ: 5 տարեկան երեխաները կարող են հեշտությամբ սկսել հասկանալ գծային հավասարումների լուծման հիմնական գործընթացներն՝ առանց հասկանալու, որ նրանք սովորում են: Խաղը ինտուիտիվ է, զարգացնող և զվարճալի: Այն թույլ է տալիս յուրաքանչյուրին սովորել պարզ հանրահաշիվն իր ինքնուրույն տեմպով:

Անգլերենից թարգմանությունը՝ Լիանա Վահանյանի:
Աղբյուր՝ www.educatorstechnology.com

Հունվարի 23

04 January 2018

Հանրահաշիվը երաժշտության մեջ

19 December 2017

Հայկական տարազ

Հայկական տարազ

Տարազը տարբեր ժողովուրդներին, երկրներին, կամ տարածաշրջաններին բնորոշ հագուստն է: Այն պայմանավորվում է տվյալ երկրի կլիմայով, ժողովրդի մշակույթով և բնական արտադրանքով: Հնում տարազը եղել է ժողովուրդների և ռասաների տարբերակիչ:
Հայկական տարազի մեջ գերակշռում են չորս տարերքի գույները, որոնք XIV դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ՝ արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիատկությունը, օդի կարմիրը և հրո դեղինը: Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն:
Այն կազմված էր ներքնազգեստից, վերնազգեստից և գլխի հարմարանքից, ներառում է ինչպես հագուստը, գլխանոցը, այնպես էլ դրանց ածանցվող արդուզարդը, ինչպես ժողովուրդն է ասում՝ հագուստ-կապուստը: Հայկական տարազը շատ բազմաբնույթ է: Մեկ համահայկական տարազ չկա: Հայաստանի ամեն մի նահանգ աչքի էր ընկնում միայն իրեն յուրահատուկ տարազով, այդ նահանգի յուրաքանչյուր գավառ միայն իրեն բնորոշ զարդանախշերով, գավառի  յուրաքանչյուր ընտանիք, այդ ընրանիքի յուրաքանչյուր աղջիկ իր տարազի յուրահատկությամբ տարբերվում էր մյուսից: Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարազները հիմնականում տարբերվում են նրանով, որ Արևմտյան Հայաստանում տարազը աչքի էր ընկնում առավել ճոխությամբ, ավելի հարուստ էր ոսկեթել և արծաթաթել  ասեղնագործություններով: Այնտեղ կնոջ տարազի պարտադիր մասն էր գոգնոցը, որը տարբեր շրջաններում յուրահատուկ տեսք ուներ:
Գուլպան և ոտնամանը հայոց տարազի անբաժան մասն  են կազմել, որոնք նաև պաշտպանել են ցրտից: Ուրարտական շրջանում կրել են երկայնակի կամ լայնակի գծանախշերով, երկրաչափական, մարդակերպ, թռչնաձև, շրջանաձև , քառանկյունաձև, խաչաձև նախշերով գուլպաներ: Կին թե տղամարդ հագել են կաշվե սրածայր ոտնաման՝ տրեխ:
Տարազի կարևոր բաղադրիչ է կազմել զարդը, որն արտահայտել է կրողի գեղագիտական նախասիրությունը: Զարդերի հատուկ խումբ են կազմել հմայելի պարագաները՝ աչքուլունք, հուռութ, խաչեր: Կիրառել են հիվանդություններ բուժելու նպատակով՝ հմայական, ծիսական աղոթքների ուղեկցությամբ:
Թեև Արևմտյան և Արևելյան Հայաստանում  հայ ավանդական զարդարանքի պարագաները տարբերվել են, բայց ունեցել են որոշ ընդհանրություններ՝ գույնի, ձևի, իմաստաբանության առումով:
Այժմ ՀՀ պատմության թանգարանում առկա է առանձին բաժին, որտեղ ներկայացված են 18-19-րդ դարերի շուրջ 200 տեսակի հայկական տարազներ, տարազի, զարդաքանդակի առանձին մասեր, զարդանքի առարկաներ ու զարդեր, ասեղնագործության նմուշներ: