ՏԵՐՅԱՆԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐԻ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«Մթնշաղի անուրջներ» ժողովածուի
մեջ ընդգրկված էին հիմնականում ավելի տխուր բանաստեղծություններ: Կարծում եմ
ժողովածուի վերնագրին ավելի կհամապատասխաներ «Մթնշաղ»
բանաստեղծությունը.
«Ես սիրում եմ մթնշաղը
նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է
հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր
ու խոհուն,
Ցնորում է կապույտ մութի
աշխարհում...
Չկա ոչ մի սահման դնող
պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային
դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛
տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի
անձավում.
Եվ թվում է, որ անեզր է
ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի
անսահման քաղցր նինջ...»:
Ես շատ հավանեցի այս
ժողովածուն, քանի որ դրա բանաստեղծություններն ունեին խորը միտք և
բովանդակություն:
«Ոսկի հեքիաթ» ժողովածուի
բանաստեղծությունները հիմնականում սիրային բնույթի էին: Այս ժողովածուն նույնպես
շատ հետաքրքիր էր: Ինձ հատկապես դուր եկան «Գարնան երեկո» և «Սիրում եմ
աչքերիդ տխրությունը խորին» բանաստեղծությունները:
Կարծում եմ ժողովածուի
վերնագրին կհամապատասխաներ «Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես»
բանաստեղծությունը.
«Դու
կգաս ու կրկին հեքիաթով կդյութես,
Լուսերես
կըցրես մառախուղն իմ հոգու,
Ոսկեշող
հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես միայն դու։
Կըփարվես
մեղմորեն, կըփռես, կըվառես անթառամ
Կուսական
աշխարհիդ ծաղիկներն անծանոթ,
Կընստենք
իրար մոտ, և հեռու կլինի առօրյան միաձայն ու աղոտ։
Սև թախիծն՝ իմ սրտից, մութ
խոհերն՝ իմ հոգուց կըգնան
Լույսիդ
դեմ կըցրվեն ըստվերները մռայլ,
Տառապանքը
քեզ հետ՝ քաղցր հուշ, և խոսքերը՝ խորհուրդ կըդառնան, կըհագնեն ուրիշ փայլ։
Մթագին
գիշերում, աշխարհում մթամած, խավարում,
Կըվառենք
չմեռնող, չմարող կըրակը մեր հոգու,
Մեր
ողջույնը սիրով կընետենք և՛ մարդկանց, և՛ երկրին, և՛ հեռուն ես ու դուն»:
«Գիշեր և Հուշեր» ժողովածուն
շատ հետաքրքիր էր, ինչպես մյուս բոլոր ժողովածուները: Դրա բանաստեղծությունների
հիմնական թեմաներն էին աշունը, միայնությունը և հուշերը: Կարծում եմ այս
ժողովածուի վերնագրին ավել կհամապատասխաներ «Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և խոհե՜ր
անհամար» բանաստեղծությունը.
«Սև
գիշե՜ր, և հուշե՜ր, և խոհե՜ր անհամար,
Մոռացված
երազներ՝ շուշաններ թառամած,
Խնդություն
հեռացած և՛ անցած, և՛ անդարձ,—
Տրտմություն
մենավո՜ր, միաձա՜յն, միալա՜ր...
Մշուշներն
են սահում... Սոսավում է ուռին...
Իմ օրեր
անհատնում, անխնդում և անտուն.
Ցնորքնե՛ր
լուսավառ, ընդունայն, ապարդյուն,
Մոռացված
է հավետ արևոտ ձեր ուղին...
Սև
խոհեր անսպա՜ռ, անհամա՜ր, անհամա՜ր,
Սև
գիշե՜ր, և հուշե՜ր, և հուշե՜ր ընդունայն,
Երազնե՜ր
իմ անդարձ — ծաղիկնե՜ր իմ գարնան.
Ի՞նչ կանչով ձեզ կանչեմ, ինչպես լամ ձեզ համար»։
No comments:
Post a Comment