19 February 2016

«ՁԵՎՆ ՈՒ ՀՈԳԻՆ» հոդվածի վերլուծություն

«ՁԵՎՆ ՈՒ ՀՈԳԻՆ»
ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ


   Թումանյանն այս հոդվածում ամենաշատը խոսում է թատրոնի մասին: Նրան բարկացնում է այն փաստը, որ մարդիկ թատրոն ասելով հասկանում են շենք և ոչ թե նրա կյանքը, բովանդակությունը
    Այդ ամենը կատարվում է ոչ միայն թատրոնի հետ: Թումանյանը գրում է, որ եկեղեցի ասելով մարդ պետք է հասկանա բառի էությունը, այլ ոչ թե շենք տերտերներով, սրբապատկերներով և մոմերով, հոգևորական ասելով՝ ոչ թե երկար մորուքով և երկար շորերով մարդ, այլ «հոգևոր աշխարհի ներկայացուցիչ» և այլն…
Ինչպես գրում է նա «Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը— ձևը և ներքին իմաստը–հոգին: Երբ մարդիկ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում»:

    Պետք չէ որևէ բանի հոգին, ներքին իմաստը երկրորդական համարել, կարևորն արտաքին տվյալները չեն, այլ էությունը: Արտաքինը ոչ միշտ է համընկնում բովանդակության հետ:

18 February 2016

«ԱՆԿԵՂԾ ՉԵՆՔ» հոդվածի վերլուծություն

«ԱՆԿԵՂԾ  ՉԵՆՔ»
 ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Թումանյանին որպես հասարակական գործիչ մտահոգում է մի հարց. մարդկանց անկեղծությունը: Նա գրում է որ երբեք այդքան մեծ չի եղել անկեղծության կարիքը, քան իր ժամանակներում: Ես լիովին համաձայն եմ նրա հետ, նույնպես կարծում եմ, որ դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա և շատ տգեղ է կյանքում, քանի որ կեղծավոր մարդկանց հետ երբեմն նույնիսկ շփվելն է տհաճ:
Կարծում եմ ոչ մի փոփոխություն չկա, մեր օրերում նույն իրավիճակն է: Անկեղծ մարդիկ շատ քիչ են աշխարհում: Ինչպես գրում է Թումանյանը՝ կեղծավոր մարդիկ ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալիս, թե սիրում են:

Կարծում եմ անկեղծ չլինելը մեծ վնաս է հասցնում հասարակությանը: Եթե դու անկեղծ չես, մարդիկ ուշ թե շուտ դադարում են քեզ վստահել, իսկ կորցրած վստահությունը հետ չես բերի: 

15 February 2016

Դիջիթեքի անվանակարգերի վերլուծություն

ԴԻՋԻԹԵՔԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԻ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Դիջիթեքի անվանակարգերին ծանոթանալուց հետո եկա հետևյալ եզրակացության.
<<Հանրակրթական Դիջիթեքի տարածում>> անվանակարգի պահանջները պարզ էին և հասկանալի։
 <<Դիջիթեքն ընտանիքում>> անվանակարգում պահանջները ոչ այնքան հստակ էին ներկայացված, սակայն անվանակարգը բավականին հետաքրքիր էր։
 <<Դիջիթեքն ինքնակրթության գործիք>> անվանակարգը նույնպես շատ հետաքրքիր էր, պահանջները ներկայացված էին հստակ և հասկանալի։ Ես մեծ հաճույքով կմասնակցեի այս անվանակարգին։
 <<Դիջիթեքը լրացուցիչ կրթության գործիք>> անվանակարգում պահանջները կարող էին ներկայացվել ավելի հստակ, սակայն այնուամենայնիվ, անվանակարգը շատ հետաքրքիր էր և բովանդակալից։
 <<Դիջիթեքը նախակրթարանում>> անվանակարգը ոչ այնքան հետաքրքիր էր ինձ համար, ինչպես նաև կարող եմ նշել, որ պահանջները ներկայացված էին որոշ չափով անհասկանալի։
 <<Դիջիթեքը շրջանավարտի գործիք>> անվանակարգն այնքան էլ հետաքրքիր չէր, սակայն պահանջները շատ կարճ և հստակ էին ներկայացված։
 <<Կրթական ծրագրի նոր կազմակերպում>> անվանակարգն, ըստ իս, ամենահետաքրքիր անվանակարգն էր։ Պահանջները ներկայացված էին շատ հստակ, կարճ և հասկանալի։ Կցանկանայի մասնակցել այս անվանակարգին։

 <<Հանրակրթության մեդիասպասարկում>> անվանակարգում պահանջները ներկայացված էին շատ հստակ։ Անվանակարգը ոչ այնքան հետաքրքիր էր, սակայն բավականին բովանդակալից էր և օգտակար։
 <<Առցանց ուսուցման նյութերի փաթեթ>> անվանակարգը շատ հետաքրքիր և բովանդակալից էր։ Պահանջները ներկայացված էին հստակ կերպով։
 <<Մեդիակրթության նոր գործիքի, միջոցի յուրացում-կիրառում>> անվանակարգը տարբերվում էր մյուսներից իր յուրահատկությամբ։ Ըստ իս, այն ամենահետաքրքիր անվանակարգերից մեկն էր։ Պահանջները հասկանալի էին և ներկայացված էին հստակ կերպով։
 <<Ուսումնական պարապմունքների նոր կազմակերպում>> անվանակարգը նույպես շատ հետաքրքիր էր, պահանջները ներկայացված էին հստակ և հասկանալի։
 <<Ուսումնական-ստեղծագործական հավաքի, պլեների, ճամբարի նախագիծ>> անվանակարգը նույնպես կդասեի ամենահետաքրքիր անվանակարգերի շարքին, քանի որ պահանջները հստակ էին, ինչպես նաև ինձ շատ դուր եկավ անվանակարգի բովանդակությունը։
 <<Ուսումնական բլոգը՝ դասագիրք>> անվանակարգը կդասեի ամենաօգտակար անվանակարգերի շարքին, որովհետև այն շատ բովանդակալից էր, պահանջները ներկայացված էին կարճ և հստակ։

 <<Դիջիթեքյան ենթակայքի նոր դիզայն, նոր գործիքների կիրառում, նոր հնարավորությունների ավելացում>> անվանակարգը նույպես շատ հետաքրքիր և օգտակար էր։ Պահանջները ներկայացված էին կարճ, հստակ և հասկանալի։

11 February 2016

Տերյանի ժողովածուների վերլուծություն

ՏԵՐՅԱՆԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐԻ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

«Մթնշաղի անուրջներ» ժողովածուի մեջ ընդգրկված էին հիմնականում ավելի տխուր բանաստեղծություններ: Կարծում եմ ժողովածուի վերնագրին ավելի կհամապատասխաներ «Մթնշաղ» բանաստեղծությունը.
«Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցնորում է կապույտ մութի աշխարհում...
Չկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ...»:
Ես շատ հավանեցի այս ժողովածուն, քանի որ դրա բանաստեղծություններն ունեին խորը միտք և բովանդակություն:
«Ոսկի հեքիաթ» ժողովածուի բանաստեղծությունները հիմնականում սիրային բնույթի էին: Այս ժողովածուն նույնպես շատ հետաքրքիր էր: Ինձ հատկապես դուր եկան «Գարնան երեկո» և «Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին»   բանաստեղծությունները:
Կարծում եմ ժողովածուի վերնագրին կհամապատասխաներ «Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես» բանաստեղծությունը.
«Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես,
Լուսերես կըցրես մառախուղն իմ հոգու,
Ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես միայն դու։

Կըփարվես մեղմորեն, կըփռես, կըվառես անթառամ
Կուսական աշխարհիդ ծաղիկներն անծանոթ,
Կընստենք իրար մոտ, և հեռու կլինի առօրյան միաձայն ու աղոտ։

Սև թախիծն՝ իմ սրտից, մութ խոհերն՝ իմ հոգուց կըգնան
Լույսիդ դեմ կըցրվեն ըստվերները մռայլ,
Տառապանքը քեզ հետ՝ քաղցր հուշ, և խոսքերը՝ խորհուրդ կըդառնան, կըհագնեն ուրիշ փայլ։

Մթագին գիշերում, աշխարհում մթամած, խավարում,
Կըվառենք չմեռնող, չմարող կըրակը մեր հոգու,
Մեր ողջույնը սիրով կընետենք և՛ մարդկանց, և՛ երկրին, և՛ հեռուն ես ու դուն»:
«Գիշեր և Հուշեր» ժողովածուն շատ հետաքրքիր էր, ինչպես մյուս բոլոր ժողովածուները: Դրա բանաստեղծությունների հիմնական թեմաներն էին աշունը, միայնությունը և հուշերը: Կարծում եմ այս ժողովածուի վերնագրին ավել կհամապատասխաներ «Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և խոհե՜ր անհամար» բանաստեղծությունը.
«Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և խոհե՜ր անհամար,
Մոռացված երազներ՝ շուշաններ թառամած,
Խնդություն հեռացած և՛ անցած, և՛ անդարձ,—
Տրտմություն մենավո՜ր, միաձա՜յն, միալա՜ր...
Մշուշներն են սահում... Սոսավում է ուռին...
Իմ օրեր անհատնում, անխնդում և անտուն.
Ցնորքնե՛ր լուսավառ, ընդունայն, ապարդյուն,
Մոռացված է հավետ արևոտ ձեր ուղին...
Սև խոհեր անսպա՜ռ, անհամա՜ր, անհամա՜ր,
Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և հուշե՜ր ընդունայն,
Երազնե՜ր իմ անդարձ — ծաղիկնե՜ր իմ գարնան.
Ի՞նչ կանչով ձեզ կանչեմ, ինչպես լամ ձեզ համար»։