30 October 2017
24 October 2017
23 October 2017
09 October 2017
08 October 2017
12 September 2017
Ճամփորդություն դեպի Կալավան
ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ
ԴԵՊԻ ԿԱԼԱՎԱՆ
Սեպտեմբերի 9-ին մենք ավագ դպրոցի սովորողների մի խմբով ուղևորվեցինք Կալավան: Ճանապարհը շատ հետաքրքիր էր: Առաջին կանգառը Սևանա լիճն էր: Նախաճաշեցինք,
շրջեցինք ափով և շարունակեցինք ճանապարհը: Կալավանի ճանապարհը շատ բարդ էր, մենք մի
պահ կանգ առանք, որովհետև չէինք կարողանում բարձրանալ այդ թեք ճանապարհով: Հենց այդտեղ
կար ընդամենը մեկ տուն, որտեղ ապրում էր Երջանիկ անունով տատիկը, ով մեզ հաճույքով
հյուրընկալեց: Սովորողներից մի քանիսը գնացին լոբի հավաքելու, տատիկը նաև հյուրասիրեց
մեզ իր այգու խնձորներով: Այնուհետև, նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն,
մեզ օգնության հասան Կալավան գյուղի բնակիչները, սովորողները և մեզ ուղեկցեցին գյուղ:
Այցելեցինք այնտեղի դպրոցը, որտեղ սովորում էր ընդամենը քսանչորս աշակերտ: Այնուհետև գնացինք փոքրիկ քայլարշավի, ծանոթացանք
Կալավանի հիասքանչ բնությանը, նստեցինք խարույկի մոտ, և Time Land-ի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը սկսեց պատմել
իր և գյուղի մյուս բնակիչների մասին: Շատ բան իմացանք այնտեղ անցկացվող «Մամոնտ» խաղի,
գյուղի անցյալի, ապագայի և հետագա պլանների մասին: Ճամփորդությունն անցավ շատ ուրախ,
հետաքրքիր և բովանդակալից: Հուսանք այս ուսումնական տարվա ընթացքում նմանատիպ ուղևորությունները
շատ կլինեն:
Լիանա Վահանյան, Դոնա Թովմասյան:
07 September 2017
«Տոնացույց»
Նախագիծ «Տոնացույց»
Կրթահամալիրում նախագծային ուսուցման ստուգատեսն է: Կարդում
ենք, ծանոթանում, ընտրություն կատարում: Մենք որոշեցինք շարունակել դեռ անցած ուսումնական
տարում սկսած «Տոնացույց» նախագիծը: Այն աշխարհի տարբեր ծայրերում նշվող տոների, հետաքրքիր
և յուրահատուկ իրադարձությունների մասին է: Մենք գտնում ենք հետաքրքիր տոներ, տեղեկություններ
հավաքում դրանց մասին, և ներկայացնում ձայնանյութերով: Աշխատանքները
հիմնականում կատարում ենք որպես թարգմանական աշխատանք ռուսերենից, անգլերենից: Վստահ
ենք՝ այս տարի էլ կգտնենք հետաքրքիր նյութեր և կներկայացնենք:
Մեր կատարած բոլոր աշխատանքները կարող եք գտնել հետևյալ հղումով:
Մասնակիցները՝ Դոնա Թովմասյան, Մարիա Պախուցկայա, Գայանե Օհանյան,
Լիանա Վահանյան:
01 September 2017
Subscribe to:
Posts (Atom)











