ՄԱԿՏՈՒԲ
III ՀԱՏՎԱԾ
Իմաստնություն փնտրող մարդը
որոշեց լեռը բարձրանալ, քանի որ նրան ասել էին, որ Աստված հայտնվում է այնտեղ ամեն
երկու տարին մեկ: Իր այնտեղ եղած առաջին տարվա ընթացքում նա կերավ այն ամենն, ինչ հողը կարող էր առաջարկել: Ի վերջո
ուտելիքն սպառվեց, և նա ստիպված էր
վերադառնալ քաղաք:
- Աստված անազնիվ է,- բացականչեց նա: - Մի՞թե չգիտեր, որ ես մի ամբողջ տարի սպասում էի, որ լսեմ
Իր ձայնը: Ես քաղցած եմ և պետք է վերադառնամ քաղաք:
Այդ պահին հայտնվեց հրեշտակը։
- Աստված շատ է ուզում խոսել քեզ հետ,- ասաց հրեշտակը։
- Ամբողջ տարին Նա կերակրեց քեզ: Նա հուսով էր, որ դրանից հետո
դու ինքդ կսկսես արտադրել քո
ուտելիքը: Էլ ի՞նչ ես ուզում: Եթե մարդը ի վիճակի չէ պտուղ աճեցնելու իր ապրած տեղում, նա պատրաստ չէ խոսելու Աստծո հետ:
·
Եթե մարդը ի վիճակի չէ պտուղ աճեցնելու իր ապրած տեղում, նա պատրաստ չէ խոսելու Աստծո հետ:
Այս առակում հեղինակն ասում է, որ Աստված
բոլորին հնարավորություն է տալիս ստեղծել, արարել, գտնել հնարավոր տարբերակներ գոյատևելու
համար: Եթե մարդը չի տեսնում, և չի գնահատում Աստծո օգնությունը, նա չի տեսնի նաև Աստծո
ներկայությունն իր կյանքում:
No comments:
Post a Comment