ՄԱԿՏՈՒԲ
II ՀԱՏՎԱԾ
1.
Դու իմ արժեքը կգիտակցես միայն այն ժամանակ, երբ կկորցնես
ինձ ու կվերագտնես:
Մարդը միայն կորցնելուց հետո է գիտակցում
այդ իրի արժեքը: Սա նշանակում է, որ նա չի գնահատում այն, մինչև չի զգում նրա պակասը:
Պետք չէ սպասել կորցնելուն: Պետք է գնահատել և պահպանել այն ինչ ունես:
2.
Ներող մարդու
սիրտը մաքուր է և անուշաբույր:
Մարդը պետք է իմանա, փորձի և կարողանա
ներել: Միայն այդ դեպքում նրա հոգին կդառնա մաքուր և անուշաբույր: Ներել իմանալն ինքնին
առաքինություն է և այն ոչ բոլորին է տրված:
3.
Նա, ով ճաշակել
է վախի զգացումը և գործել՝ թույլ չտալով վախին ընկճել իրեն, հաստատում է իր խիզախությունը:
Վախը թուլության նշան չէ: Մարդը պետք
է զգա մոտալուտ վտանգը: Նա, ով զգում է վախը, և պայքարում նրա դեմ՝ համարվում է խիզախ,
իսկ նա, ով չի զգում վախը և վտանգը՝ անպատասխանատու:
4.
Եթե դու կենդանի ես, դու պետք է ձեռքերդ թափահարես, ամենուր թռչկոտես, աղմկես, ծիծաղես ու խոսես մարդկանց հետ:
Մարդը կենդանի է համարվում ոչ միայն
նրա համար որ նա ողջ է և շնչում է: Ապրել՝ նշանակում է լինել շարժման մեջ, աղմկել,
ծիծաղել, խոսել մարդկանց հետ: Եթե մենք կյանքում ոչինչ չենք անում, այն դառնում է անիմաստ:
Չէ՞ որ մեռնելուց հետո անշարժ մնալու ենք նույն դիրքում: Պետք է զգալ կյանքը, և այնպես
անել, որ մեզ շրջապատող մարդիկ նույնպես զգան մեր ներկայությունը:
5.
Ամեն սնունդ
սուրբ է:
Սնունդ ասելով պետք է հասկանալ ոչ
թե ուտելիք, այլ հոգևոր սնունդ: Թվում է, թե ավելի արագ մեզ Աստծուն կմոտեցնի թունավոր
ուտելիքը, այնինչ առաջնայինը հոգևոր սնունդն է:
6.
Ինչ-որ մեկի
հետ շփվելու ցանկությունը հնարավորություն
է տվել նրանց՝ մտնելու առանց խոսքերի հաղորդակցվելու աշխարհը:
Միմյանց հետ շփվելու համար լեզվի
իմացությունը պարտադիր չէ: Կարելի է առանց բառերի հասկացնել և հասկանալ դիմացինին,
թեկուզ ժեստերի լեզվով: Կարևորն այն հոգևոր կապն է, որն առաջանում է մարդկանց միջև
շփման ժամանակ, երբ նրանք անկեղծ են:
7.
Եվ որքան ես թափանցում էի Աստծո արարչագործության մեջ, այնքան ավելի էի մոտենում Նրա իմաստնությանը:
Ավելի լավ է լինել կույր ֆիզիկապես,
քան հոգեպես: Հնարավոր է առանց տեսնելու զգալ նրան, թափանցել նրա արարչագործության
մեջ: Չէ՞ որ ունենալով տեսողություն մենք էլ չենք կարող տեսնել Աստծուն, բայց հավատքը
հնարավորություն է տալիս առանց տեսնելու զգալ Աստծո ներկայությունը և մոտենալ նրա իմաստնությանը:
8.
Հենց որ
ես գտա բոլոր պատասխանները, փոխվեցին բոլոր հարցերը:
Երբ դու անընդհատ զբաղված ես պատասղաններ փնտրելով կյանքի
իմաստը հասկանալու համար, կորցնում ես լիարժեք ապրելու հնարավորությունը և մոռանում
ես, որ Աստված է ամեն ինչ տնօրինում:
9.
Մի մարդու
երջանիկ լինելը չի նշանակում, որ մյուսները
դժբախտ են լինում:
Պետք չէ հրաժարվել երջանկությունից,
սպասելով շրջապատի երջանկանալուն: Ընդհակառակը, մեր երջանիկ լինելով, երջանկանում են
նաև մեր հարազատները:
10.
Նրանք սկսեցին
խոսել մի լեզվի մասին, որ գոյություն ունի բառերից այն կողմ:
Կա մի լեզու, որը գոյություն ունի
բառերից այն կողմ: Այդ լեզուն աղոթքի լեզուն է: Այն հնարավորություն է տալիս հասկանալու
դիմացինին, երբ նա աղոթում է: Տերունական աղոթքը կարծես հասկանալի է բոլոր լեզուներով:
Երբ մարդը դիմում է Աստծուն աղոթքով, անմիջապես տեսանելի է և պարզ, անկախ լեզվից:
No comments:
Post a Comment