17 March 2016

Չարենցի «ՈՂՋԱԿԻԶՎՈՂ ԿՐԱԿՆԵՐ» ժողովածուի վերլուծություն

ՉԱՐԵՆՑԻ «ՈՂՋԱԿԻԶՎՈՂ ԿՐԱԿՆԵՐ»
ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«Ես կարծես դեռ ջահել եմ,
Ինձ կարծես հմայել են
          Այս տողերում Չարենցն իրեն ջահել է զգում: Նա կարծում է, որ իրեն նորից հմայել են, այսինքն նա սիրահարվել է:

«Ինչպե՞ս երգեմ, չգիտեմ, կարմիր հմայքը քո այս,
Ինչպե՞ս ասեմ աշխարհին, որ աշխարհում արդեն կաս...»
          Այստեղ Չարենցն ուզում է նկարագրել իր սիրած աղջկան, սակայն նա չի կարողանում անել դա, քանի որ խոսքեր չի գտնում նրա գեղեցկությունը, հմայքը նկարագրելու համար:

«Նայում եմ՝ օրերի մեջ, հրի մեջ
Երում է, երերում է պատկերդ.
Այնպես դու հեռացել ես, հեռո՛ւ ես,
Հեռո՛ւ է, հեռանում է պատկերդ
          Այս տողերով Չարենցն արտահայտում է իր կարոտը: Նա անցյալում տեսնում է սիրած աղջկա պատկերը, ով ցավոք սրտի շատ հեռու է իրենից, և շարունակում է հեռվանալ:

«Մրրիկ է կյանքը այս մի,
Թռչում է` հողմից արագ...»
          Այստեղ Չարենցն ասում է, որ կյանքը, ժամանակը մրրիկի նման արագ է թռչում: Նա արդեն հեռու է երկրից սակայն իր «երգերն է ասում» իր հայրենիքի համար:

«Թռչի հեռուն` հրկե՛զ. -
Ամեն անցորդ ապրի,
Ամեն անցորդ զգա
Խենթությունը երգիս...»

          Այս տողերում Չարենցն ուզում է, որ նրա երգերը բոլորը լսեն, զգան նրա հոգու և երգի խենթությունը:

Չարենցի «ՏԱՂԱՐԱՆ» ժողովածուի վերլուծություն

ՉԱՐԵՆՑԻ «ՏԱՂԱՐԱՆ» ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

«Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ...»
          Այստեղ ասվում է, որ Չարենցն իր սիրած էակի համար պատրաստ է ամեն ինչի: Նա կտա իր սրտի բոլոր հրերը, միայն թե իր սիրած աղջիկը չմրսի:
«Անցա, կամաց աչքով արի, ուզի ասեմ՝ ջա՛ն ես, էլի՛,—
Դեմս կեցած մե սա՛ր տեսաԳյուրջստանի քաղաքումը։»
Այս տողերում երևում է Չարենցի տխրությունը: Նա ասում է, որ տեսավ մի գեղեցկուհու, ուզեց նրան մոտենալ, սակայն տեսավ, որ նրանց միջև մի բաժանող պատ (սար) կա, ինչը հասկանալուց հետո նա նորից սկսեց տխուր իր «երգերն ասել»:

«Երթամուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։»
          Այստեղ ասվում է, որ Չարենցը շատ է սիրում իր նախկին կնոջը, իինչքան էլ նա ընկնի ուրիշ աղջիկների գիրկը, միևնույն է իր աչքերի առաջ կնոջ անուշ պատկերն է:

«Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը
Գերեզմանիս մարմար քարին կմնա։»
          Այս տողերով Չարենցն ուզում է ասել, որ ամեն ինչ մնալու է այնպես ինչպես կա, թեկուզ իր մահից հետո՝ ոչինչ չի փոխվելու, բացի նրանից, որ կինը լաց է լինելու իր գերեզմանի մոտ:

«Գնա՛ կուզես Ֆռանգստան, ամենամեծ քուչեքը տես՝
Սրտիդ ուզած տեղը միակսիրեկանի թաղն է էլի։»

          Այստեղ Չարենցն ուզում է ասել, որ ինչքան էլ ավելի գեղեցիկ, լավ երկրներ գնաս ու տեսնես այնտեղի ամենամեծ բակերը, միևնույն է քո սիրեցյալի բակը մնալու է քեզ ամենահարազատը:

13 March 2016

ՖՈՏՈՇԱՐՔ 13.03.16












Չարենցյան օր

ՉԱՐԵՆՑՅԱՆ ՕՐ

Այսօր մենք նշում էինք Եղիշե Չարենցի 119-րդ տարեդարձը:
Սկզբում մենք հավաքվեցինք Չարենցի արձանի մոտ և այնտեղ ընթերցեցինք մի քանի բանաստեղծություն: Դրսում հիանալի եղանակ էր, և մենք Չարենցի բանաստեղծություններն ընթերցելով քայլում էինք դեպի նրա տուն-թանգարան:
Մի քանի րոպե հետո մենք տեղ հասանք: Թանգարանում Չարենցի ժամանակներից մինչև հիմա պահպանված իրեր, նկարներ, կահույք,  հագուստ և ձեռագրեր կային:
Թանգարանով շրջելուց հետո մենք որոշեցինք զբոսնել քաղաքի կենտոնական փողոցներով, այնուհետև ուղևորվեցինք տուն: Այսպիսով մեր օրն անցավ շատ ուրախ և հետաքրքիր:

Այսօրվա մասին ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ:

28 February 2016

My report about the last football game

MY REPORT ABOUT THE LAST FOOTBALL GAME

Yesterday in the evening I watched  the football game with my family. It was German Bundesliga match between the team Borussia Dortmund and TSG Hoffenheim. Match was played over the full regular time. Despite going into the match as favourits, BVB quickly realised that they were facing a tough battle against Hoffenheim.
  
One of the players of  BVB is Henrikh Mkhitaryan; the first Armenian in the history of the Bundesliga. He transferred to Dortmund 3 years ago. He has a good knowledge of the game. He is someone who initiates a lot of attacks and finishes them quickly himself. He has a strong personality. He shot his goal yesterday too.
BVB Manager Thomas Tuchel was satisfied with his team after tear 3-1 victory over Hoffenheim. “It was very important win and a good win”, he said.

So BVB won yesterday and we were very happy.

27 February 2016

My favourite activity

MY FAVOURITE ACTIVITY


I like to do many activities but most of all I like playing the piano. It’s one of my hobbies. Last year I finished the musical school after Shara Talyan. Though I took part in many competitions and got many diplomas but I think there are more things that I need to learn and achieve.  I like playing the piano very much, and I want to learn doing it better. There are many beatiful musical compositions that I’d like to know and play. One of these composions is the “Nocturne Opus 9 No.2” by Frederic Chopin. I am trying to learn it now, but it’s quite difficult play. Anyway I’ll do my best to learn it and achieve my goal. 

24 February 2016

Թումանյանի քառյակների վերլուծություն

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՌՅԱԿՆԵՐԻ
 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

1.«Հե՛յ ագահ մարդ, հե՛յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ
Քանի՛ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՛նչ են տարել նրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ»:
Քանի որ կյանքը կարճ է, պետք է ապրել ոչ թե ապագայի մասին երազանքներով ու պատրանքներով, այլ կառուցել ներկան և արժևորել:

2.«Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է ու դըժբախտ է նա կըրկին.
Է՛յ անխելք մարդ, ե՞րբ տի թողնես ապրողն ապրի սըրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես էս աշխարհքը շեն ու լի»:
Մարդն ազատ է, ունի սեր, բազում բարիքներ, սակայն տանջում է, տանջվում է, իրեն երջանիկ չի զգում և ավելին՝ դժբախտ է նա կրկին. սա նշանակում է, որ պետք չէ ապրել ուրիշի կյանքով, այլ պետք է վայելել, գնահատել կյանքը և աշխարհի բարիքները:

3.«Քուն թե արթուն՝ օրիս շատը երազ եղավ, անցկացավ,
Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վըռազ եղավ, անցկացավ.
Վըռազ անցան երազ, մուրազ, ու չըհասա ոչ մեկին,
Կյանքըս թեթև տանուլ տըված գըրազ եղավ, անցկացավ»:
 Երազանքների գիրկն ընկնելով՝ մարդու կյանքն անցնում է, նա հեռանում է իրականությունից և երբեմնկորցնում է իր երազանքներն իրականացնելու հնարավորությունը:

4.«Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՛նչ կա որ.
Ես եղել եմ, կա՛մ, կըլինեմ հար ու հավետ, ի՛նչ կա որ,
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՛նչ կա որ»:

Արտաքինը, ձևը երբեք չեն կարող լինել առաջնային: Ոչ միշտ է գեղեցիկ մարմնում՝ գեղեցիկ, իսկ տգեղ մարմնում՝ տգեղ հոգի: Հոգին է կարևոր: Արտաքինը փոփոխական է, իսկ հոգին մնայուն, սակայն, ըստ իս, դրանք պետք է լինեն ներդաշնակ:

23 February 2016

Թումանյանի հեքիաթների վերլուծություն

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ
 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

«Խոսող ձուկը» հեքիաթն ուներ մեծ իմաստ: Այնտեղ ասվում է, որ պետք է լավություն անել մարդկանց՝ վարձատրության չսպասելով: Միևնույն է այն կվերադառնա քեզ:
«Չախչախ թագավորը» հեքիաթը նույն իմաստն ուներ: Ինչպես ասում են՝ «Լավություն արա, ջուրը գցիր: Ձուկը չիմանա, Աստված կիմանա»:
«Տերն ու ծառան» հեքիաթն ասում է, որ «մարդ ինչ անի, իրեն կանի», այսինքն «Մի արա ուրիշին այն, ինչ չես ցանկանում քեզ»:
«Պոչատ աղվեսը» հեքիաթի իմաստը, կարծում եմ, կայանում է նրանում, որ մարդ պետք է պատասխանատու լինի իր բոլոր արարքների համար:
«Ոսկու կարասը» հեքիաթն ասում է, որ չի կարելի «հափշտակել ուրիշի բախտը», մեջ ընկնել ուրիշի երջանկության մեջ: Ամեն մարդ պետք է վարձատրվի իր ազնվության և աշխատանքի համար:



20 February 2016

Թումանյանական օր

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՕՐ

Երեկ տոն էր բոլորիս համար. մենք նշում էինք «Ամենայն Հայոց Բանաստեղծ» Հովհաննես Թումանյանի ծննդյան 147-րդ տարեդարձը:
Սկզբում մենք գնացինք Թումանյանի տուն-թանգարան: Մինչև ներս մտնելը դրսում կազմակերպեցինք մի փոքրիկ համերգ՝ կարդացինք, պարեցինք և երգեցինք: Այնուհետև ներս մտանք թանգարան: Այնտեղ նույնպես մի փոքրիկ համերգ տեղի ունեցավ: Առաջինը ելույթ ունեցավ ուսուցիչների վոկալ համույթը, հետո ընթերցեցին դպրոցի սովորողներից մի քանիսը և իհարկե ելույթ ունեցավ բոլորիս շատ հայտնի «Տիեզերք Բենդ»-ն իր մշակած Կոմիտասյան երգերով:

Հետո շատ բարձր տրամադրությամբ մենք ուղևորվեցինք դեպի Կասկադ: Այնտեղ կարդացինք մի քանի բանաստեղծություն, այնուհետև որոշեցինք բարձրանալ Կասկադի աստիճաններով: Հիանալի եղանակ էր, որքան շատ էինք բարձրանում, այնքան ավելի գեղեցիկ էր քաղաքը:


Հաղթահարեցինք Կասկադի բոլոր աստիճանները և վերադարձանք դպրոց: Օրն անցկացրեցինք շատ ուրախ: 

Ես մեծ հաճույքով կմասնակցեմ մեր գալիք ուղևորություններին:

Երեկվա մասին ֆոտոշարքը կարող եք տեսնել այստեղ:

19 February 2016

«ԴԱՌՆԱՑԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ» հոդվածի վերլուծություն

«ԴԱՌՆԱՑԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ»
ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

    Այս հոդվածում Թումանյանին մտահոգող շատ հարցեր կան: Նա գրում է, որ ժողովուրդը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդությամբ:
    Հոդվածում շատ հաճախ է խոսվում վեճերի և նախանձության մասին: Թումանյանը ճիշտ է, ես այս անգամ ևս համաձայն եմ նրա հետ: Կարծում եմ մեր օրերում նույն վիճակն է: Զարմանալի է, որ ավելի քան 100 տարի է անցել, բայց գրեթե ոչինչ չի փոխվել, կարելի է ասել փոխվել է, սակայն կարծում եմ դեպի վատը: Ինչպես գրում է նա, մարդիկ փոխանակ իրենց վրա աշխատելու, ուրիշների հաջողության վրա են «դարդ անում»:

    Նախանձը եղել է ու կլինի, այն չի կարող վերանալ: Մարդիկ չեն հասկանում, որ պետք է ուրախանալ ուրիշի հաջողությունների համար, այլ ոչ թե նախանձել: