ՉԱՐԵՆՑԻ «ՏԱՂԱՐԱՆ» ԺՈՂՈՎԱԾՈՒԻ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ...»
Այստեղ
ասվում է, որ Չարենցն իր սիրած էակի համար պատրաստ է ամեն ինչի: Նա կտա իր սրտի բոլոր
հրերը, միայն թե իր սիրած աղջիկը չմրսի:
«Անցա, կամաց աչքով արի, ուզի ասեմ՝ ջա՛ն ես, էլի՛,—
Դեմս կեցած մե սա՛ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը։»
Այս տողերում երևում է
Չարենցի տխրությունը: Նա ասում է, որ տեսավ մի գեղեցկուհու, ուզեց նրան մոտենալ, սակայն
տեսավ, որ նրանց միջև մի բաժանող պատ (սար) կա, ինչը հասկանալուց հետո նա նորից սկսեց
տխուր իր «երգերն ասել»:
«Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։»
Այստեղ
ասվում է, որ Չարենցը շատ է սիրում իր նախկին կնոջը, իինչքան էլ նա ընկնի ուրիշ աղջիկների
գիրկը, միևնույն է իր աչքերի առաջ կնոջ անուշ պատկերն է:
«Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա։»
Այս տողերով
Չարենցն ուզում է ասել, որ ամեն ինչ մնալու է այնպես ինչպես կա, թեկուզ իր մահից հետո՝
ոչինչ չի փոխվելու, բացի նրանից, որ կինը լաց է լինելու իր գերեզմանի մոտ:
«Գնա՛ կուզես Ֆռանգստան, ամենամեծ քուչեքը տես՝
Սրտիդ ուզած տեղը միակ — սիրեկանի թաղն է էլի։»
Այստեղ
Չարենցն ուզում է ասել, որ ինչքան էլ ավելի գեղեցիկ, լավ երկրներ գնաս ու տեսնես այնտեղի
ամենամեծ բակերը, միևնույն է քո սիրեցյալի բակը մնալու է քեզ ամենահարազատը:
No comments:
Post a Comment