24 March 2016

Ուղևորություն դեպի Գառնի և Գեղարդ

ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ
ԳԱՌՆԻ ԵՎ ԳԵՂԱՐԴ

         

Այսօր մենք ուսուցիչների հետ ուղևորվել էինք դեպի Գառնի և Գեղարդ: Եղանակն այնքան էլ լավը չէր, իսկ տրամադրությունը՝ հիանալի:

          Սկզբում կանգնեցինք Չարենցի կամարի մոտ և որոշեցինք մի քանի բանաստեղծություն կարդալ: Հիացանք տեսարանով, մի քիչ նկարվեցինք, ինչից հետո նստեցինք ավտոբուսը և շարժվեցինք առաջ:
          Մեր երկրորդ կանգառը Գեղարդն էր: Շրջեցինք Գեղարդով, ուսումնասիրեցինք եկեղեցին և նրա շրջակայքը, բարձրացանք սարը, մոմ վառեցինք և որոշեցինք ճաշակել Գեղարդի համեղ գաթաները: Մի լավ ճաշելուց հետո մենք շարունակեցինք մեր ճամփորդությունը:
          Երրորդ անգամ կանգ առանք Գառնիում: Շատ բան իմացանք Գառնիի մասին: Շրջեցինք տաճարի շրջակայքով, նկարվեցինք և վերադարձանք դպրոց:
          Օրն անցկացրեցինք շատ ուրախ, ինչի համար շնորհակալություն Միսս Բուշին, Ժաննա Ալբերտովնային և ընկ. Վարդուհուն:
Այսօրվա մասին ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ:

No comments:

Post a Comment