ՉԱՐԵՆՑՅԱՆ ՕՐ
Այսօր մենք նշում էինք Եղիշե
Չարենցի 119-րդ տարեդարձը:
Սկզբում մենք հավաքվեցինք
Չարենցի արձանի մոտ և այնտեղ ընթերցեցինք մի քանի բանաստեղծություն: Դրսում հիանալի
եղանակ էր, և մենք Չարենցի բանաստեղծություններն ընթերցելով քայլում էինք դեպի նրա
տուն-թանգարան:
Մի քանի րոպե հետո մենք տեղ
հասանք: Թանգարանում Չարենցի ժամանակներից մինչև հիմա պահպանված իրեր, նկարներ, կահույք,
հագուստ և ձեռագրեր կային:
Թանգարանով շրջելուց հետո
մենք որոշեցինք զբոսնել քաղաքի կենտոնական փողոցներով, այնուհետև ուղևորվեցինք տուն:
Այսպիսով մեր օրն անցավ շատ ուրախ և հետաքրքիր:
Այսօրվա մասին ֆոտոշարքը կարող
եք դիտել այստեղ:
No comments:
Post a Comment