30 October 2016

Հորինված հարցազրույց Իվետա Մուկուչյանի հետ

ՀՈՐԻՆՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ
ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ ՀԵՏ

Իվետա Մուկուչյանը երգչուհի է, ծնվել է 1986 թվականին: Երգում է փոփ ժանրի երգեր:

- Ինչպե՞ս եք սկսել երգչի Ձեր կարիերան:
- 2010 թվականին մասնակցել եմ «Հայ սուպերսթար 4»-ին և գրավել եմ 5-րդ հորիզոնականը, իսկ 2012 թվականին մասնակցել եմ «Գերմանիայի ձայնը» մրցույթին, սակայն 3-րդ փուլից դուրս եմ մնացել: Իսկ վերջերս՝ 2016 թվականին մասնակցեցի «Եվրոտեսիլ» համազգային մրցույթին և գրավեցի 7-րդ հորիզոնականը:


-  Կպատմե՞ք ձեր մանկության և պատանեկության մասին:
- Ծնվել եմ 1986 թվականի հոկտեմբերի 14-ին՝ Երևանում: 1992 թվականին ընտանիքիս հետ տեղափոխվել եմ Գերմանիա, իսկ 2009 թվականին, ծնողներիս խորհրդով որոշեցի տեղափոխվել Հայաստան:


-Բոլորին հետաքրքրում է այն, որ դուք «Եվրոտեսիլ»-ին բարձրացրեցիք Արցախի դրոշը: Կասե՞ք, թե որն էր պատճառը:
- Միակ բանը, որ ես ուզում եմ ասել և տարածել, դա խաղաղությունն է։ Ես ուզում եմ խաղաղություն սահմանին, և Հայաստանի միակ ուզածը, դա՝ խաղաղությունն է։ Հենց դրա համար եմ գրել «Love Wave» երգը, որպեսզի սփռեմ «սիրո ալիքը»։ Իմ միակ ցանկությունը այն է, որ ամեն տեղ թագավորի, գերիշխի խաղաղությունը։ Ես բարձրացրել էի դրոշը, քանի որ ցանկանում էի, որ մարդիկ կենտրոնանային այս խնդրին։ Այս աշխարհին ես ուզում եմ միայն խաղաղություն։

No comments:

Post a Comment