«ՄԻ ՄՐԱՀՈՆ ԱՂՋԻԿ ՏԵՍԱ», «ՌԱՎԵՆՆԱՅՈՒՄ»
Հարցեր և առաջադրանքներ
· Առցանց բառարանների
օգնությամբ բացատրիր բանաստեղծությունների անծանոթ բառերը:
Անշեջ – անմար
Գալարվել – ոլորվել
Մրահոն – սև հոնքերով
Հակինթ – կանաչ կամ կապույտ գույնի թանկարժեք քար
Սեգ - փառահեղ
· Տեղեկություններ
քաղիր Ռավեննայի և Ռեալտոյի կամուրջի մասին, բանավոր ներկայացրու:
Ռավեննան քաղաք է իտալական Էմիլիա-Ռոմանյա
նահանգում։ Ադրիատիկ ծովից գտնվում է 10 կմ հեռավորության վրա։ 402 թվականից հետո եղել
է Արևմտյան Հռոմեական կայսրության, օստգոթերի թագավորության, Հռավեննայի էկզարխատի
և լանգոբարդների թագավորության մայրաքաղաքը։
Ռիալտոյի կամուրջը, Վենետիկի ամենահայտնի
կամուրջներից մեկն է։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինն է։ Բաժանարար
գիծ էր համարվում Սան Մարկոյի և Սան Պոլոյի շրջանների համար։
· Ի՞նչ ես կարծում,
բանաստեղծությունը ինչո՞ւ է կոչում «Ռավեննայում»: Պատասխանը փորձիր հիմնավորել:
Վիգեն Իսահակյանը
Ավետիք Իսահակյանի որդին, իր «Հայրս» հրաշալի գրքում նկարագրում է մեր ազգային մեծ
բանաստեղծի այցելությունը Ռավեննա. «Հայրս շատ էր ցանկանում տեսնել Դանտեի շիրիմը:
Գտանք, Մեծ եկեղեցու բազիլիկայի մոտ էր: Սա գեղեցիկ ոճով կառուցված դամբարան էր: Հայրս
խոնարհվեց նրա առջեւ և մի քանի վայրկյան մտասուզվեց»: Միայն մի քանի վայրկյան... Այնուհետև Վիգեն Իսահակյանը բնականաբար, ինչպես
պատշաճում է տեղին ու խոսքին, հիշում է Վարպետի հայտնի բանաստեղծությունը:
Աղբյուրը
` azg.am
No comments:
Post a Comment