ՎԱՐԿԱԾՆԵՐ ՎԱՆ ԳՈԳԻ
ԿՅԱՆՔԻ ՈՒ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ
Վան Գոգի մասին շատ վարկածներ կան.
Ø Կա կարծիք, որ նա
աշխարհն ուրիշ ձև էր տեսնում՝ վառ գույներով, իսկ հետո այդ գույները փոխանցում էր
իր կտավներին: Սակայն սա այդքան էլ այդպես չէ: Սկզբում նա նկարել է գեղջուկների
կյանքը՝ մուգ, խամրած գույներով, սակայն նրա եղբայր Թեոն խորհուրդ տվեց նրան
թողնել գյուղացիներին և նկարել ավելի վառ նկարներ:
Ø Մարդիկ ասում են
նաև, որ իր նկարների մեջ դեղինի գերակայությունը կապված էր նրա աբսենթից (ալկոհոլային
խմիչքից) կախվածության հետ, քանի որ այդ խմիչքի՝ չափից շատ օգտագործումը կարող է
ստիպել մարդուն ուրիշ ձև ընկալել գույները: Սակայն այս վարկածը նույնպես
ապացուցված չէ:
Ø Կա վարկած, որ Վան
Գոգը ապրել և մահացել է կատարյալ աղքատության մեջ: Իրականում դա այդպես չէ: Նրա
եղբայր Թեոն նրան ապահովում էր ամեն տեսակի կտավներով, ներկերով, վրձիններով և այլ
անհրաժեշտ իրերով, ինչպես նաև նրան որոշակի գումար էր տալիս կարիքները հոգալու
համար:
Ø Որոշ մարդիկ մտածում
են, որ նա խենթ է եղել, չի կարողացել կառավարել իրեն, և իր բոլոր զգացմունքները
առանց մտածելու արտահայտել է վառ ներկերի միջոցով: Սակայն իր նամակներում նա
խոսում էր շատ գրագ ետ և մտածված և, բացի դրանից, նա փոքր տարիքից սովորել էր օտար
լեզուներ և շատ զարգացած երեխա էր եղել:
Ø Կա վարկած, որ Վան
Գոգը ինքնասպան է եղել: Նա նկարելուց հետո դուրս է եկել տնից և կրակել իր սրտի
ուղղությամբ, սակայն փամփուշտը սխալ է դիպել, ինչից հետո տուն է վերադարձել և
այնտեղ մահացել:
Ø Ինչպես նաև որոշ
մարդիկ մտածում են, որ բակում դեռահասներ են խաղացել, և պատահական կրակել և սպանել
նրան:
No comments:
Post a Comment