24 November 2016

Լուսաբաց (շարադրություն)


ԼՈՒՍԱԲԱՑ

Լուսաբացն օրվա ամենագեղեցիկ ժամերից է: Շատ հաճելի է, երբ քաղաքում մարդիկ չկան, տիրում է խորհրդավոր լռություն, և մոռանալով բոլոր մտքերդ սկսում ես միայն հիանալ երկնքի նուրբ երանգներով, այնտեղ իր շողերը տարածող արեգակով և քաղաքում բացված հիասքանչ տեսարանով: Հատկապես գեղեցիկ է գիշերվա անձրևից հետո բացվող լուսաբացը, երբ անձրևի կաթիլները շողշողում են նոր բարձրացող արևի ճառագայթներից և օդը լցվում է մի անուշ բույրով։

Առհասարակ ամեն օրվա լուսաբացն էլ յուրահատուկ է և անկրկնելի։ Հենց այդ պատճառով է, որ ուզում ես անվերջ հիանալ դրանով։

No comments:

Post a Comment