20 February 2019
15 February 2019
Հովհաննես Թումանյան - քառյակներ
Հովհաննես Թումանյան
- քառյակներ
Թումանյանի՝ իմ կարդացած քառյակների մեծամասնությունը տխուր
է։ Կարծում եմ դա կապ ունի հայոց Մեծ եղեռնի հետ, քանի որ քառյակները գրված են
1916-1919 թվականներին։ Դրանցում Թումանյանն անընդհատ գրում է վշտի, տխրության, մահի
մասին, երանի է տալիս այն օրերին, երբ ամեն ինչ խաղաղ էր։ Մարդկանց երբեմն քննադատում
է՝ հորդորելով խաղաղ, հանգիստ ապրել իրենց կյանքը և չխանգարել ուրիշներին։ Քառյակները
կարդալով՝ կարելի է հասկանալ, որ եղեռնը մեծ ազդեցություն է թողել Թումանյանի վրա։
Նա չի կարողանում իր մտքից հանել այդ սպանությունները, տագնապալից վիճակը, այդ մարդկանց,
կյանքի ու կռվի խնդիրը և իր բոլոր զգացմունքները ներդնում է քառյակների մեջ։ Պատմում
է իր ցավի մասին, իր տեսած մահերի մասին, փորձում է հասկանալ, թե ինչ են մարդիկ ստանում
իրար վնասելուց, և արդյո՞ք կգա մի օր, երբ մարդկությունը կապրի խաղաղության և հաշտության
մեջ: Նա շատ բարի մարդ է, և մեծ ցավ է զգում, երբ տեսնում է, որ ուրիշներն այդպիսին
չեն, և շարունակ վատություն են անում միմյանց:
Բերանն
արնոտ Մարդակերը էն անբան
Հազար
դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն
արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու
է մինչև Մարդը իր ճամփան։
Սա այնպիսի խնդիր է, որը միշտ է արդիական: Միշտ էլ լինում են մարդիկ, որոնք ուղղակի ագահություն են անում, կամ
չեն հանդուրժում ուրիշներին, հատկապես իրենցից ինչ-որ բանով տարբերվող կամ իրենց հետ
չհամաձայնող մարդկանց: Սակայն, կարծում եմ, ներկայումս մարդիկ գնալով ավելի բարի և
կարեկցող են դառնում, սկսում են մտածել ուրիշների մասին, փորձում են օգնել իրենց շրջապատող
մարդկանց, սակայն չեն խառնվում նրանց անձնական կյանքին, դառնում են ավելի քիչ անտարբեր
մյուսների և բնության նկատմամբ, ինչն իրոք խաղաղ ու հաճելի կյանքի հույս է տալիս:
Աղբյուրը՝ hy.wikisource.org
12 February 2019
Taking risks (short essay)
Taking risks
The risk comes from embracing the unknown and learning
through the whole experience. We take risks every day. For example, when we go
to work or school by car, bus or another transport, when we go to the swimming pool,
when we try new food, go to a new place, or just do something for the first
time. Though some people are afraid of taking risks or difficult choices, there are more and more people that like
taking risks, enjoy being afraid, and just want to try everything.
Risk-taking is not necessarily doing the most dangerous
thing, but it’s more about making yourself vulnerable. I think it’s really cool
if you’re brave enough to take serious risks every day. Even if you don’t know
what will happen after your choice, you must take the risk, and if something goes
wrong, you’ll at least know that you've tried. I can’t say that I’m too risky.
I’m always afraid of taking some risks, and that’s one of the qualities that I
don’t like and I’m trying to change it for being ready for everything. Our life is too short
to let our fears overcome us. We need to learn taking risks, and make our life
interesting, full of actions and adventures, because risk-takers take advantage
of the opportunity to learn, experience, and grow.
11 February 2019
08 February 2019
Հովհաննես Թումանյան բանաստեղծություններ (վերլուծություն)
Հովհաննես Թումանյան
բանաստեղծություններ
(վերլուծություն)
«Աստղերի հետ»
Կարծում եմ, բանաստեղծության իմաստը աստղերը փառաբանելն է: Հեղինակը
ցույց է տալիս, որ տիեզերքն անսահման է, այնտեղ կան բազմաթիվ աստղեր և այլն, իսկ մարդիկ
ընդամենը դրա չնչին մասն են: Աստղերին մարդիկ շատ քիչ են ուշադրություն դարձնում և
չեն նկատում, որ նրանք միշտ մեզ հետ են, նայում են երկնքից, փայլում և ծիծաղում: Մարդիկ
անընդհատ գալիս և գնում են, և ոչ ոք չի իմանում, իսկ աստղերը միշտ եղել են, կան, ու
կլինեն նաև մեզնից հետո:
Աղբյուրը՝ «Աստղերի հետ»
«Հոգեհանգիստ»
Բանաստեղծությունը գրվել է 1915 թվականին, այնպես որ կարծում
եմ, որ խոսքը հայոց մեծ ցեղասպանության մասին է:
«Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,
Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով
Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար հազարով...»
Կարծում եմ, հեղինակը նկարագրում է
այն ժամանակաշրջանը, երբ սպանություններն արդեն ավարտվել են: Մարդիկ ցրվել են ամբողջ
աշխարհով, մեծ մասը մահացել է, ինքն էլ իր խոսքն է ուղղում նրանց: Ուզում է բոլորին
արթնացնել, կանչել, միավորել, որպեսզի երկիրը վերականգնվի:
«— Հանգե՜ք, իմ որբե՜ր... իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ...
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կըմնա...»
Կանչելու հետ մեկ տեղ, նա կոչ է անում
չհուզվել: Չէ՞ որ մարդու ամենամեծ թշնամին հենց ինքը մարդն է: «Գազան, մարդակեր» մարդիկ
միշտ էլ լինելու են, և նրանցից խուսափել չի լինի: Պետք չէ, հիշաչար լինել և հուզվել
ամեն պատճառից, նա, ով ինչ-որ մեկին վատություն է արել մի օր կպատժվի: Պետք է սթափվել
և շարունակել ապրել, ոչ թե միշտ մտածել անցյալի մասին:
Աղբյուրը՝ «Հոգեհանգիստ»
07 February 2019
Ի՞նչ է վախը
Ի՞նչ է վախը
Վախը բոլորիս կյանքի անբաժանելի մասն է: Երբեմն այն ուղղակի
ինքնապաշտպանական ռեակցիա է, երբեմն պատրանք, որ խանգարում է մեզ հասնել ինչ-որ նպատակի:
Կարդացածս բանաստեղծություններում («Լոռեցի Սաքոն», «Ագռավը») այն ուղղակի միայնության
և երևակայության արդյունք էր, բայց ես այդպես չեմ կարծում: Ըստ իս վախն անձնական զգացմունք
է, քանի որ յուրաքանչյուր մարդու համար դրա պատճառները տարբեր են: Մեկը վախենում է
միայնությունից, մեկը միջատներից, մեկն էլ՝ ինչ-որ մեկին կամ ինքն իրեն ինչ-որ բան
խոստովանելուց, այնպես որ հնարավոր չէ ստույգ եզրակացության գալ:
Բոլորն էլ վախեր ունեն: Դրանից չենք կարող, և պետք էլ չի փախչել:
Թվում է, թե վախն ավելորդ է, բայց չէ՞ որ, եթե այն չլիներ, աշխարհը կարող էր քաոսի
վերածվել: Մարդիկ կարող էին վնաս պատճառել միմյանց, ինքներն իրենց և ինչու չէ, իրենց
շրջակա աշխարհին: Կարծում եմ բանաստեղծություններում հեղինակները ներկայացրել են անձամբ
իրենց վախերը, իսկ սեփական վախն ընդունելը, և առավել ևս, դրա մասին գրելը լուրջ և դժվար
քայլ է, որը կարող է օգնել այն հաղթահարել:
26 January 2019
January 2019 (review)
January 2019
Winter Camp
(review)
The start of our second semester was actually very good. We were in Mrs. Irina's class and spent a great time. First 3 days we were playing some games in English, doing some other projects and also deciding our topic for an English lesson in primary school.
On the 10th of January was our “24 hours in school” project, so we stayed in school all day. We cooked lasagna, ate it, and were playing games, watching movies in English till midnight. Imagine the dark school with Christmas lights, and without that noise, teachers, annoying kids, and anything else, pretty cool, huh? You can do whatever you want, and no one can stop you. Anyway, I didn't stay at night and I missed almost everything, so I can’t tell about it much.
The next day we decided to go to an ice rink. Actually, there is nothing to tell about, because we were just ice-skating, but here’s a video that you can watch if you want to.
On the first day of next week, we went to a snow park called “Jrvezh”. We were sledding, skiing, playing snowballs, taking photos, filming and much more. So, we spent a really great time, though we were freezing.
The next day's interesting part was an educational game, that we suddenly decided to take part in. We created a team 1 minute before the game started. We ended up with just 1 point, though we weren't prepared, the game was amazing, and we learned much from it too.
On Wednesday one of our classmates Shushan called us to her discussion about stereotypes. That topic is one of our favorites, and as we can speak about it endlessly, we were arguing with others for 45 minutes, but the discussion ended with nothing new because no one was listening to each other. Anyway, it was very funny. Then we went to primary school for our projects. It was another English lesson about Christmas, and kids even had a surprise for us.
On the next day, we just had another discussion with our Armenian teacher Miss Hasmik. We were talking about 3 stories that we read earlier. Also, we had some guests from Javakhq, so they took part in it too.
On the 18th of January, we had a special guest. The creator of games like “De khaga”, “Brainy” Hayk Mkrtchyan. Honestly, he was the coolest person I've ever seen. He was very confident, interesting, smart. Hayk told us about his profession (he is an economist), the good and bad parts of it. Gave us some advice for choosing our profession, and making our dreams come true in the future. His speech was very interesting, and all his words were so true, that everyone was listening to him very attentively. He inspired us all, and I really want to become a cool person like him when I grow up.
The first day of the third week was very interesting too. First, we took part in our classmate Armyg's discussion about friendship (there's a video about it too), and then went to ice rank again, but this time with Miss Julie. We spent a good time there, and after that we went to Grand Candy, to eat some donuts. The rest of the day we were just playing games and talking with each other at school.
This week wasn't as full and interesting as others. I didn't even go to that many places, so there isn't much to tell. Anyway, this was a short review of our “Winter Camp”, hope the rest of the semester will be more interesting, and full of different projects and trips.
10 January 2019
Irina Rodnina
Irina Rodnina
Irina Konstantinovna Rodnina was born on September 12th 1949. She is a Russian politician and figure skater, who is the only pair skater to win 10 successive World Championships and three successive Olympic gold medals. Also she won 11 Europan Championships. She was elected to the State Duma in the 2007 egislative election as a member of President Vladimir Putin's United Russia party. As a figure skater, she initially competed with Alexei Ulanov and later teamed up with Alexander Zaitsev. She is the first pair skater to win the Olympic title with two different partners, followed only by Artur Dmitriev.
13 December 2018
Ուսումնական առաջին շրջանի ամփոփում
Ուսումնական առաջին
շրջանի ամփոփում
Դասացուցակ
Ժամատախտակ
Ընտրությամբ դասընթացներ
· - Մայրենի, քերականություն
· - Իսպաներեն
· - Անգլերեն
Հայոց լեզու և գրականություն
Թարգմանություններ
· - «Սերը կույր է»
· - «Երազներ»
Ճամփորդություններ
Ֆիզիկական կուլտուրա
· - Բասկետբոլ
Լրացուցիչ ինքնակրթություն
· - Անգլերեն
· - Հասարակագիտություն
Ուսումնական դեկտեմբեր
Գործնական աշխատանք
(ուղղագրություն)
1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (նաև կրկնակ)։
Քարի մշակման վարպետությունը միջնադարյան Հայաստանում առավել հարուստ ձևով է արտահայտվել խաչքարերի արվեստում։ Պահպանելով կանոնի վերածված կառուցվածքը՝ խաչքարերի հարդարանքի մեջ, տասնմեկերորդ դարից սկսած, գերիշխող են դառնում երկրաչափական-գծային ու բուսական բարդ հյուսվածքավոր զարդանախշերը։ Ընդ որում, բեկվող գիծը, ստեղծելով երկրաչափական կոնկրետ պատկեր, չի ընդհատվում նույնիսկ այն դեպքում, երբ դադարում է ուղղաձիգ լինելուց և ներփակվում մի այլ երկրաչափական ձևի մեջ (շրջանակ, քառանկյունի)։ Դրանց օրինաչափ հաջորդականությունն ու շաղկապվածությունը, ստեղծելով որոշակի ռիթմ, եզրագծում են խաչքարը։ Գծային հյուսվածքը թվում է անսկիզբ-անվերջ, իր շարժման ընթացքի մեջ փոխակերպվում մի ձևից մյուսը՝ չսահմանագծելով սկիզբն ու ավարտը։ Այս պարագայում զարդապատկերը իր անընդմեջ հյուսվածքի շնորհիվ դառնում է անսահմանության ու հավերժականության գաղափարի արտահայտություն։
«Հայկական խաչքարեր» գրքից (տեքստի հեղ. Լ. Ազարյան)
2. ա) Ազնվամորին (մոռ) վարդազգիների ընտանիքին պատկանող 1-1,5 մ բարձրությամբ թուփ է կամ կիսաթուփ։ Տերևները բարդ են՝ եռամասնյա, վերևից գրեթե մերկ ու կանաչ, ներքևից՝ թաղիքանման ու սպիտակավուն։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղկաթերթիկները սպիտակ են, պտուղը բազմակորիզավոր է։ Բույսը ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում՝ հուլիս-օգոստոս ամիսներին։ Ձմեռելուց հետո բերք է տալիս միայն երկրորդ տարում ու չորանում երրորդ տարում։ Դեռևս հին հույներն ու հռոմեացիներն անտառից հավաքած ազնվամորու պտուղներն օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բուժական նպատակներով։ Հին Ռուսիայում օրգանիզմի առույգության համար առավոտյան ժամերին ըմպել են ազնվամորու և լոռամրգու պտուղներից պատրաստված խոշապ(մրգահյութ)։
բ) Հայրենական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների թուրմը լայնորեն կիրառվում է գրիպի, մի շարք ցրտառական հիվանդությունների ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդախտի, սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օգտագործվում են նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբածությունից սթափեցնելու նպատակներով։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղները լայն կիրառում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը՝ օձի կծածի դեպքերում։
Ա. Թորոսյանի «Հայաստանի դեղաբույսերը» գրքից
Subscribe to:
Posts (Atom)


